Աշխարհ

17.08.2020 10:15


«Ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ։ Ոչ բռնությանը». Գարիկ Մարտիրոսյան (լուսանկար)

«Ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ։ Ոչ բռնությանը». Գարիկ Մարտիրոսյան (լուսանկար)

Հայտնի շոումեն Գարիկ Մատիրոսյանն Instagram-ի Stories բաժնում հաճախ է պատասխանում հետևորդների հարցերին։ Երկրպագուներին հետաքրքրում են բազմաթիվ հարցեր՝ երաժշտական նախասիրություններից մինչև Մարտիրոսյանի անձնական կյանք։ Շոումենը հարցերին պատասխանում է իրեն բնորոշ նուրբ հումորով, զուսպ ու պոլիտկոռեկտության սահմաններում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս անգամ հետևորդներից մեկը Մարտիրոսյանին հարցրել է, թե որն է նրա սիրելի հայկական երգը, ինչպես շոումենը պատասխանել է. «Բալենի։ Էլվինա Մակարյան»։

Հարցին, թե ինչու Մարտիրոսյանը չի արտահայտում իր կարծիքը քաղաքական թեմաներով, նա պատասխանել է. «Որովհետև ես դաստիարակված և ադեկվատ մարդ եմ։ Լինելով Հայաստանի քաղաքացի՝ ես արտահայտվում եմ միայն Հայաստանի քաղաքական կյանքի մասին։ Եվ բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց «կարծիքներով» ու «խորհուրդներով» չմտնել ուրիշ երկրների և ժողովուրդների կյանք։ Եթե Ձեր հարցը Բելառուսի մասին է, և Դուք այն քողարկել եք, բնականաբար, ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ։ Ոչ բռնությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը