Աշխարհ

17.08.2020 08:19


Սոչիում ձերբակալել են նորածնին գլխիվայր օրորող ծնողներին (տեսանյութ)

Սոչիում ձերբակալել են նորածնին գլխիվայր օրորող ծնողներին (տեսանյութ)

Սոչիում ձերբակալել են ծնողներին, որոնք երեխային գլխիվայր պահած օրորում էին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչությանը:

Սոցցանցում նախօրեին տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է անտառում աթոռին նստած տղամարդը երեխային ոտքից պահելով այս ու այն կողմ տատանում, ինչպես տիկնիկի: ՆԳՆ վարչությունը ստոգումներ է սկսել և պարզել փոքրիկի ծնողների ինքնությունը: Հայրը 35-ամյա մոսկվաբնակ տղամարդ է, իսկ մայրը՝ Բելգորոդի 27-ամա բնակչուհի: Նրանք ապրելիս են եղել անտառում տեղադրված վրանում:

Ոստիկանները ծնողներին տեղափոխել են բաժանմունք և արձանագրություններ կազմել նրանց դեմ՝ «Ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգներին չենթարկվելու» հոդվածով: Դատարանը վերջիններիս վարչական կալանքի է ուղարկել 10 օրով:

Նշվում է, որ նրանց մոտ բուսական ծաղման կանաչա-մոխրագույն նյութ է հայտնաբերվել, ենթադրաբար՝ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված հարմարանք:

Նրանց երկու ամսական դստերը տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը