Աշխարհ

16.08.2020 12:35


Թոմ Քրուզը վթարի է ենթարկվել «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Թոմ Քրուզը վթարի է ենթարկվել «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը վթարի է ենթարկվել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ նկարահանումների ժամանակ դերասանից պահանջվել է մոտոցիկլետով մի շինության տանիքից թռչել դեպի մյուսը։ Քրուզը որոշել է չդիմել կասկադյորի օգնությանը և ինքնուրույն է կատարել հնարքը։

Թռիչքի ժամանակ մոտոցիկլետը հանկարծակի սկսել է արգելակել և չի կարողացել հասնել տանիք: Դերասանն ինքը ապահովագրված է եղել և վթարի հետևանքով չի տուժել։

2,5 մլն դոլար արժողությամբ մոտոցիկլն այրվել է։

Ռեժիսոր Քրիստոֆեր Մակկուորիի «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմը պետք է վարձույթ դուրս գա 2021 թվականի նոյեմբերի 18-ին:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը