Աշխարհ

11.08.2020 11:55


Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում

Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

Ադրբեջանի ՊՆ-ն այս կորստի մասին ոչինչ չի հայտնել։

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 46 կորուստ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը