Հարցազրույց

25.07.2020 12:40


Ռազմական իշխանությունն իրեն փայլուն դրսևորեց, իսկ քաղաքական իշխանությունը գտնվեց տկար.Վիտալի Բալասանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին (տեսանյութ)

Ռազմական իշխանությունն իրեն փայլուն դրսևորեց, իսկ քաղաքական իշխանությունը գտնվեց տկար.Վիտալի Բալասանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին (տեսանյութ)

Ես մի քանի անգամ ասել եմ՝ Նիկոլը պրոեկտ է, որն իրականացնելու է մի քանի ծրագրեր և մենք արդեն դրա ականատեսն ենք լինում: Նիկոլը շարունակում է հակապետական, հակաազգային քայլեր՝ սկսած Ալիևի հետ վերելակային հանդիպումից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Այդ փաստաթուղթը վերաբերվում էր ամբողջ հայ ազգին: Ես բազմիցս ասել եմ, որ այս իշխանությունն Արցախի հարցում Հայաստանը դարձրել է որպես հակամարտող կողմ: Այդ ամենը մենք տեսանք սահմանային լարվածությամբ»:

Վիտալի Բալասանյանը հիշեցնում է, որ հրադադարի հուշագրի ստորագրումից հետո Հայաստանն Արցախի հարցում եղել է երաշխավոր, սակայն այսօր դարձել է հակամարտող կողմ. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի Հայաստանը մտներ պատերազմական դրության մեջ, որ վաղն էլ հայտնվի արևմտյան ուժերի պրոեկտում, և Հայաստանի վրա շատ հեշտ լինի ճնշումներ գործադրելը»:

Անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է. «Ռազմական իշխանությունը փայլուն կատարել է իր աշխատանքը: Սակայն քաղաքական իշխանությունը գտնվեց բավականին տկար, դա էր իրենց նպատակը»:

Դիտարկմանը՝ կան փորձագետներ, որոնք նշում են, թե Հայաստանին հնարավորություն է տրված Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և հարցին՝ արդյոք դա հնարավոր է՞, Վիտալի Բալասանյանը պատասխանել է. «Պրոեկտը թույլ չի տա, որպեսզի Հայաստանը Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնի այդ պայմանավորվածությունները: Եթե իշխանությունը գնալու լիներ այդ քայլին, մենք անպայման դա կտեսնեինք: Ժողովուրդը, քաղաքական ուժերը պետք է պարտադրեն, որպեսզի այդ փաստաթղթերը վերադարձվեն բանակցային սեղան»:

Վիտալի Բալասանյանի համոզմամբ՝ հենց այդ փաստաթղթերից է կախված հայկական երկու պետությունների հետագա ճակատագիրը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը