Աշխարհ

16.07.2020 10:44


Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են առաջացել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին հաղորդվում Է Downdetector ծառայության կայքում, որն ուսմունասիրում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը՛ Ամենից հաճախ Instagram-ի աշխատանքում խափանումից գանգատվում են օգտատերերն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Ավստրալիայում, ինչպես նաև Բրազիլիայում, Պերուում և Կոլումբիայում: Ռուսաստանում ամենից շատ գանգատներ ստացվում են Մոսկվայի բնակիչներից:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը խնդիրների Է հանդիպում նորությունների ժապավենը կարդալիս (շուրջ 66 տոկոս), 18 տոկոսը չի կարողանում հրապարակումներ զետեղել, ևս շուրջ 15 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը