Քաղաքական

15.07.2020 21:52


«ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ». Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

«ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ». Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Հանգստությունը պահպանվում է, մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներ չկան. Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

Այնուհետ նա ներկայացրեց վիճակագրություն` կապված այս օրերին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուժերի կողմից ադրբեջանական անօդաչու սարքերի խոցման հետ:

-Ընդհանուր առմամբ, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ, որոնցից 10-ը հարվածային, 3-ը` հետախուզական: Սա բավականին բարձր ցուցանիշ է արդյունավետության տեսանկյունից,-մանրամասնեց Հովհաննիսյանը` հավելելով, որ այս հարցին հետագայում այս հարցին առավել մասնագիտական անդրադարձ կլինի:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը