Աշխարհ

15.07.2020 22:15


Թուրքիայում քաղաքացին ձերբակալվել է Մուհամեդ մարգարեի մասին սոցցանցում ծաղրանկար հրապարակելու համար

Թուրքիայում քաղաքացին ձերբակալվել է Մուհամեդ մարգարեի մասին սոցցանցում ծաղրանկար հրապարակելու համար

Թուրքիայում քաղաքացի է ձերբակալվել Twitter-ում Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկար հրապարակելու համար։ Դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել ոստիկանության կիբեր հանցագործություններ դեմ պայքարի վարչություն կողմից։ Հետաքննության շրջանակներում Ստամբուլի Ֆաթիհ շրջանի իր բնակարանում ձերբակալվել է քաղաքացի Մ․ Ս․-ն։

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը՝ հաղորդելով, որ գլխավոր դատախազության հրահանգով «Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ վիրավորական բովանդակությամբ հրապարակում արած» քաղաքացու տանը նաև կատարվել է խուզարկություն, որի ընթացքում իրավապահներն առգրավել են բջջային հեռախոս և համակարգիչ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը