Աշխարհ

15.07.2020 14:17


Եգիպտոսում նավթի խողովակաշարից արտահոսքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում․ կա 17 վիրավոր, վնասվել է 31 մեքենա (տեսանյութ, լուսանկար)

Եգիպտոսում նավթի խողովակաշարից արտահոսքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում․ կա 17 վիրավոր, վնասվել է 31 մեքենա (տեսանյութ, լուսանկար)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանում նավթի խողովակաշարից արտահոսքից հետո խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում, որի հետևանքով 17 մարդ է վիրավորվել, հայտնել են իշխանությունները, գրում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ խողովակաշարն անցկացված է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ավտոմայրուղու երկայնքով, և խողովակից հոսող նավթը բռնկվել է երթևեկող մեքենաների պատճառով, հայտնել է երկրի նավթի նախարարությունը:

Իշխանությունները չեն հաղորդել, թե ինչու է խողովակաշարը, որը գտնվում է 1,5 մետր խորության վրա, սկսել արտահոսել։

Նավթի նախարարության ներկայացուցիչ Համդի Աբդ Էլ Ազիզը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ արտահոսքի հայտնաբերումից հետո համապատասխան մարմինները շրջափակել են խողովակաշարը և ճանապարհը, սակայն վարորդներն անցել են նավթախողովակի կողքով, և մեքենաների կայծը, հավանաբար, հրդեհ է առաջացրել:

Նա նաև հրաժարվել է հայտնել, թե ինչպես է վնասվել ստորգետնյա խողովակաշարը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ մանրամասները կպարզի միջադեպը հետաքննող հանձնաժողովը։

Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդվում է, որ պատահարի հետևանքով վնասվել է 31 մեքենա։

Աղբյուրը՝ tert.am

Egyptian oil pipeline fire injures 17 | Nasdaq

Egyptian oil pipeline fire injures 17 | World | News | The Guardian

Ruptured Pipeline in Egypt Causes Massive Blaze, Injuring 17 ...

Ruptured pipeline in Egypt causes massive blaze, injuring 17 - www ...

12 injured in oil pipeline fire in Egypt's capital – Amnon Free Press®

Այս խորագրի վերջին նյութերը