Աշխարհ

14.07.2020 19:55


Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայստանի. Թուրքիայի պաշտպանության նախարար

Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայստանի. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ընթացող մարտերին, հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարությամբ։

Աքարը ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին սպանված զինծառայողների կապակցությամբ։

Նա մասնավորապես ասել է․ «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի կողմից իրականացված հարձակումն Ադրբեջանի Թովուզ շրջանի ուղղությամբ»։

Թուրք պաշտոնյան, միանալով իր գործընկերների նմանօրինակ հայտարարություններին, շեշտել, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի զինուժի կողքին՝ ընդդեմ Հայաստանի, հնարավորինս աջակցել «ադրբեջանցի եղբայրներին»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը