Քաղաքական

12.07.2020 17:01


Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը