Աշխարհ

11.07.2020 21:41


Թրամփը հայտարարել է, որ Քանյե Ուեսթի համար դժվար չի լինի Բայդենից խլել աֆրոամերիկացիների ձայները

Թրամփը հայտարարել է, որ Քանյե Ուեսթի համար դժվար չի լինի Բայդենից խլել աֆրոամերիկացիների ձայները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել եւ մեկնաբանել է ամերիկացի լրագրող Ջոն Սոլոմոնի «Թրամփի քարոզարշավի խորհրդականը. Քանյեն կարող է փորձել խլել աֆրոամերիկացի ձայները Բայդենից» հոդվածը։

«Սա չպետք է դժվարություն ներկայացնի: Կոռումպացված Ջոն ոչ մի լավ բան չի արել սեւամորթների համար»,-գրել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել էր նախագահական քարոզարշավին մասնակցելու իր մտադրության մասին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը