Աշխարհ

07.07.2020 19:10


Թուրքիայում մասշտաբային անտառային հրդեհի հետևանքով արդեն 450հա տարածք է այրվել

Թուրքիայում մասշտաբային անտառային հրդեհի հետևանքով արդեն 450հա տարածք է այրվել

Թուրքիայի Չանաքքալե նահանգի Գալիպոլի թերակղզում նախօրեին բռնկված անտառային հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ արդեն 450հա տարածք է ամբողջովին այրվել։ Բացի անտառային տարածքներից վնասվել են նաև հարակից ցանքատարածությունները։

Հաղորդվում է, որ հուլիսի 6-ից սկսված հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր հրշեջներ, ինչպես նաև մեծաթիվ կամավորներ։ Աշխատանքներին ներգրավված են նաև ավիացիայի միավորներ (3 հրշեջ օդանավ և 20 հրշեջ ուղղաթիռ), որոնց աշխատանքը գիշերվա դադարից հետո առավոտյան վերսկսվել է։

Նշվում է, որ հրդեհի տարածմանը նպաստում է անդադար քամին։ Հրդեհի մարման աշխատանքները համակարգում է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարը։

Աղբյուր՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը