Լրահոս

31.03.2011 15:41


Լեռնիկ Ալեքսանյան. «ՀՀԿ–ի համար Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած խնդիրները նորություն չէին»

Լեռնիկ Ալեքսանյան. «ՀՀԿ–ի համար  Րաֆֆի  Հովհաննիսյանի հնչեցրած  խնդիրները նորություն չէին»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն անվանել է «ակցիա» ուշադրություն հրավիրելու համար։

–Անկախ՝ ով ոնց է դիտում՝ սա հասարակության ուշադրությունը հրավիրելու,  խնդիրները ևս մեկ անգամ հնչեցնելու ակցիա էր, որը կատարվեց։ Կարծում եմ՝ ինչ–որ  Րաֆֆի Հովհաննիսյանը նպատակ էր դրել, որոշակիորեն այդ նպատակը լուծվեց՝ հասարակության ուշադրությունը ևս մեկ  անգամ հարավիրվեց,–ասել է նա։

Հարցին, թե ո՞ւմ վրա հրավիրեց ուշադրությունը՝ ի՞ր, թե՞ խնդիրների, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, թե բնականաբար՝ իր և իր «պրոբլեմների» վրա։

Իր և ո՞չ  երկրի խնդիրների,–հետաքրքրվել են լրագրողները։

Դրանք սովորաբար միասնական են հանդես գալիս,–պատասխանել է Լեռնիկ Ալեքսանյանը։

Հարցին, թե ի՞նչ հետևություն  արեց ՀՀԿ–ն այս ամենից, Լեռնիկ Ալեքսանյանը  պատասխանել է, թե ՀՀԿ–ի համար  Րաֆֆի  Հովհաննիսյանի հնչեցրած  խնդիրները նորություն չէին, և ինչպես միշտ՝ դրանք ՀՀԿ–ում քննարկվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը