Լրահոս

31.03.2011 13:53


Ջենարո Գատուզոն կտեղափոխվի «Անժի»

Ջենարո Գատուզոն կտեղափոխվի «Անժի»

2006թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Իտալիայի «Միլանի» կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կտեղափոխվի Մախաճկալայի «Անժի»։ Այս մասին հաղորդում է «Lenta.ru» կայքը։ 33–ամյա Գատուզոն ռուսական ակումբ կտեղափոխվի 2011թ. օգոստոսին։ Ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված մանրամասները, այդ թվում նաև նրա փոխանցային արժեքը, դեռևս չեն նշվում։

«Միլան»–ի հետ Գատուզոյի պայմանագիրը գործում է մինչև 2012թ. հունիս։

2011/12թթ. տարեշրջանն սկսվելուց առաջ «Անժի»–ն մեկ այլ հայտնի խաղացող էր ձեռք բերել՝ 2002թ. աշխարհի չեմպիոն, բրազիլացի Ռոբերտո Կառլոսին։

Այս խորագրի վերջին նյութերը