Հարցազրույց

19.06.2020 09:52


Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քայլերը համահունչ են երկու տարի շարունակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քայլերը համահունչ են երկու տարի շարունակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Հայաստանում երկու տարի առաջ տեղի է ունեցել դասական հեղաշրջում՝ միջնորդված դրսից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին ու ընդդիմադիրներին լռեցնելու իշխանության վերջին քայլերին։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և պարզվեց, որ նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ այս ամենն ուղեկցվում է համաճարակի պայմաններում․ «Հայաստանում կորոնավիրուսը տարածվում է, ունենք 800 հազար սոված քաղաքացի և իշխանությունն ամեն ինչ անելու է, որ վիճակն ավելի բարդանա»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քայլերին՝ Գուրգեն Եղիազարյանն ասել է․ «Ես տեսել եմ՝ ինչպես վարվեցին Գագիկ Ծառուկյանի հետ նախկին իշխանությունները։ Երբ Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ, Գագիկ Ծառուկյանը որոշեց օգտակար լինել այս իշխանություններին՝ չիմանալով ինչ չարիք է իրենից ներկայացնում այդ փոփոխությունը»։

Դիտարկմանը՝ կային մարդիկ, ովքեր շատ էլ լավ հասկանում էին, որ այս իշխանությունը հասնելու է նաև Գագիկ Ծառուկյանին, Գուրգեն Եղիազարյանը նշել է․ «Իհարկե կային մարդիկ, որոնք գիտեին՝ այս ամենն ուր է տանելու։ Ժամանակն է՝ հասարակությանը զերծ պահել մեզ սպասվող սոցիալական լուրջ խնդիրներից, որի մասին լավագույնս խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը»։

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ու «ԲՀԿ»-ի դեմ իրականացվող բոլոր քայլերը համահունչ են երկու տարի շարունակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ գործեր հարուցել, հարուցել ու հարուցել։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին, երբ տարան ԱԱԾ հարցաքննության, ինչու քիչ աջակիցներ հավաքվեցին, ի՞նչն էր պատճառը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Առաջին հերթին, Արտակարգ դրության պատճառով մարդիկ դուրս չեկան աջակցելու։ Բայց ես համոզված եմ՝ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի «խելքի բանը» չեն»։

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ հերթը հասել է Գագիկ Ծառուկյանին, որովհետև վերջինս բարձրաձայնել է, որ մեր երկիրը ողբալի վիճակում է գտնվում ու ժամանակն է Կառավարությունը 100 տոկոսով փոխելուն։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քայլերն ուր են տանում, գուցե ձերբակալեն, հետո՞, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Ճշմարտությունը չեն կարող ձերբակալել։ Վերջ, առաջ այս իշխանությունն է ձերբակալվելու»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը