Աշխարհ

18.06.2020 15:53


Միացյալ նահանգներում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ (տեսանյութ)

Միացյալ նահանգներում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ (տեսանյութ)

Միացյալ նահանգներում մեքենան մխրճվել է բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների մեջ՝ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Տուժել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը՝ ըստ РБК-ի փոխանցման։

Մեքենան վրաերթի է ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների մեծ արագությամբ հեռացել։ Տուժածները հոսպիտալացված են։ Իրավապահները ձերբակալել են մեքենայի վարորդին։ Սկսվել է քննություն՝ դեպքի առնչությամբ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը