Մեկնաբանություն

11.06.2020 12:00


Կորոնավիրուսը և քաղաքական սրացումները

Կորոնավիրուսը և քաղաքական սրացումները

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով է վարակվել։ Հետո էլ հայտարարեց, որ բուժվել է։

Շատերը չեն հավատում, որ վարակվել էր, իսկ ես չեմ հավատում, որ բուժվել է։

Ըստ ամենայնի՝ ներքաղաքական իրավիճակից ելնելով նա շտապել է դուրս գալ տանից՝ վտանգի տակ դնելով կառավարության աշխատակազմին, իր հետ շփվողներին։

Վարչապետն ասում է, որ ինքն ասիմպտոմ վարակակիր էր։ Այդ թեմայով ամբողջ աշխարհում ուսումնասիրություններ են տեղի ունենում։ Հայաստանն այդ ուսումնասիրություններում հաստատ իր լուման կարող է դնել։

Աշխարհը թող իմանա, որ ասիմպտոմ վարակակիրների մոտ ուղեկցվող հիվանդությունները կարող են սրվել։ Մասնավորապես՝ հոգեկան հիվանդությունները։ Պացիենտը կարող է դառնալ ագրեսիվ, բացել սեփական աղբամանն ու փողոցային բառապաշար արտանետել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միգուցե պետք է վերանայի ասիմպտոմ վարակակիրների մասով իր դիտարկումները, ըստ որի՝ դրանք վարակ չեն կարող տարածել։ Կորոնավիրուսի վարակ, այո՛, կարող են չտարածել, բայց քաղաքական գարշահոտություն տարածում են։ Հետևաբար՝ պետք է տանը մնան։ Թեև տանից էլ կարող են Ֆեյսբուքով նույն գարշահոտությունը տարածել։ Այստեղ արդեն անելիք ունի Ցուկերբերգը։

#փակիր_բերանդ

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը