Լրահոս

28.03.2011 13:34


Մոսկվայում հատուկ ջոկատայինը ընտանիքին գնդակահարել է որդու ծննդյան մեկամյակը նշելիս

Մոսկվայում հատուկ ջոկատայինը  ընտանիքին գնդակահարել է որդու ծննդյան մեկամյակը նշելիս

Մոսկվայում գտնվող էլիտար շենքի բնակիչները կիրակի գիշերն աթնացել են կրակոցի ձայներից։ Չեչնիայի պետրազմի վետերան, հատուկ նշանակության ջոկատային, 44–ամյա Օլեգ Մոսոլովը, ով գործարարությամբ էր զբաղվում, գնդակահարել է կնոջն ու նրա եղբորը։

Հարևանները պատմել են, որ Մոսոլովը հանգիստ բնավորություն ուներ, իրենից 20 տարի փոքր կնոջը՝ Տանյային, ձեռքերի վրա էր պահում, օրումեջ ծաղիկներ էր նվիրում։ Նվիրել էր նաև թանկարժեք մեքենա։ Մեկ տարի առաջ էլ նրանք որդի էին ունեցել, ում ծնունդն էլ և նշելիս են եղել դեպքի օրը։ Նրանց միացել է նաև Տանյայի եղբայրը։ Ուշ գիշերը տղամարդկանց միջև կռիվ է սկսվել, ինչից հետո տանտերը սկսել է կրակել։ Մոսոլովին ինքնասպան լինել թույլ չեն տվել դեպքի վայր ժամանած ոստիկանները։

Այս խորագրի վերջին նյութերը