Քաղաքական

01.06.2020 14:45


Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր մասնակցում է ԱԺ նիստին (տեսանյութ)

Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր մասնակցում է ԱԺ նիստին (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ շփվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, news.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը։

«Վերջին անգամ վարչապետի հետ երեկ եմ շփվել, կոնտակտ չեմ ունեցել, եղել եմ դիմակով, մոտ տարածության վրա շփում չի եղել, տուն մտնելիս ախտահանվել եմ, տնից դուրս գալիս ախտահանվել եմ»,-ասաց պատգամավորը՝ պատասխանելվ մեր հարցին, թե որպես կոնտակտավոր ինչ ու չի ինքնամեկուսացվել, և ինչու է այսօր Ազգային ժողովում։

Հրաչյա Հակոբյանը նշեց, որ դեռ չի թեստավորվել։

Պատգամավորը նշեց, որ ԱԺ դահլիճում որևէ մեկի հետ չի շփվել. «Քվեարկեցի և դուրս եկա, կոնտակտի մեջ չմտա։ Դահլիճ մտնելուց առաջ ախտահանվել եմ, կրել եմ դիմակ»։

Լրագրողի դիտարկմանը, որ ԱԺ-ում կան կոնտակտավորներ, սակայն ԱԺ նիստը շարունակվում է, Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ ներկաներից ովքեր են կոնտակտավոր, բայց կարող եմ ասել՝ ովքեր ունեցել են շփում, բոլորը պահպանել են կանոնները»։

Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց՝ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Այս խորագրի վերջին նյութերը