Աշխարհ

23.03.2011 17:34


Խաչակրաց արշավանք, թե կենաց իրավունք

Խաչակրաց արշավանք, թե կենաց իրավունք

«Գոյություն չունի ոչ պատմական, ոչ բարոյական որևէ հիմք Ղարաբաղը ճանաչելու Ադրբեջանի տարածք: Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ մարդու իրավունքները ոտնահարվում են երկու հակամարտող պետությունների կողմից: Սակայն այս դեպքում գոյություն ունի մշտական ասիմետրիա, որը թույլ է տալիս հաստատել այս պատերազմում Ադրբեջանի իրական ագրեսոր լինելու փաստը»

1991թ օգոստոսյան հեղաշրջման խափանման արդյունքում ակնհայտ էր Սովետական Միության կործանումը, որի պայմաններում բազմաթիվ ԽՍՀՄ հանրապետություններ հայտարարեցին իրենց անկախության մասին: Այսինքն` ինչպես Միխայիլ Գորբաչովն ասաց. «Процесс пошел…»:

Նույն թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը հռչակեց Ադրբեջանի Ժողովրդավար Հանրապետության 1918-1920թթ. վերականգնումը: Վերջինս լուրջ հիմքեր չի ունեցել Ազգերի Լիգայի կողմից ճանաչվելու` պայմանավորված չկանոնակարգված տարածքային խնդիրներով: Այդ վիճելի տարածքների մաս էր կազմում նաև Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը:

Հակառակ վերոգրյալի, Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը Ադրբեջանական ՍՍՀ, համաձայն ՍՍՀՄ օրենսդրության: 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, որի ժամանակ գերիշխող մեծամասնությունը քվեարկեց կողմ անկախությանը: Այն տեղի ունեցավ մինչև ԽՍՀՄ փլուզումը ԽՍՀՄ 3-րդ օրենքի հիման վրա, որն է 1990թ. ապրիլի 3-ին հրապարակված “ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին կարգը”:

1991թ. նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները անցան ակնհայտ ագրեսիվ գործողությունների ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Սեփականաշնորհելով ռազմական տեխնիկայի պահուստներից մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը պատկանում էր նախկին Խորհրդային բանակին, Բաքուն սկսեց պատերազմական գործողություններ ծավալել ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ:

Այս պատերազմը, սկսված 1991թ. աշնանը, տևեց մինչև 1994թ. մայիսը: Այն ավարտվեց Ռուսաստանի Դաշնության միջամտության շնորհիվ:

Այնուամենայնիվ, պատերազմի ավարտը ԼՂՀ հաղթանակով դեռ վերջնական չի հիմնավորվել ոչ միայն միջազգային ատյաններում, այլև ներկայիս ՀՀ բազմաթիվ քաղաքացիների գիտակցությունում: Մեզնից շատերի համար այս մուսուլմանական զավթողական բնավորության դրսևորումը մեր օրերի «խաչակրաց արշավանք» էր, թե քրիստոնյա ժողովրդի կենաց իրավունք: Եվ ի վերջո, շատերիս խավարամտությունը նույնիսկ թույլ չի տալիս գիտակցել այս հաղթանակի ռազմաքաղաքական կարևորությունը մեր ժողովրդի և երկրի համար: Իսկ ո՞րն է լուծումը կամ, այլ կերպ ասած, լույսը մեր գիտակցության:

Քերոլայն Քոքս, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, հատված 1997թ. հուլիսի 1-ի զեկույցից

Այս խորագրի վերջին նյութերը