Լրահոս

23.03.2011 17:13


Ըստ պատգամավորի` կովի կրծքերը չհիվանդացնելու համար բլոտ խաղալն է պետք արգելել

Ըստ պատգամավորի` կովի կրծքերը չհիվանդացնելու համար բլոտ խաղալն է պետք արգելել

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին, քանի որ դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ։

«Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,-հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։

Իսկ «7օր»–ի հարցին ի պատասխան, 014 ընտրատարածքից մեծամամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված և գյուղին մոտ կանգնած անկուսակցական Լյովա Խաչատրյանն այսօր պատասխանել է.

-Կովերի մոտ հիվանդության գլխավոր պատճառը բլոտ խաղալն է: Գղույացիներն ամբողջ գիշեր նստում են, բլոտ են խաղում, կեղտոտ խաղաթղթերը միմյանց փոխանցելով բաժանում, այդ վիրուսները փոխանցում են միմյանց, հետո գնում կովի կրծքերին ձեռք են տալիս ու կովին հիվանդացնում են, կաթն էլ հետը: Բլոտ խաղա՛լն է պետք արգելել,-հայտարարել է Լյովա Խաչատրյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը