Լրահոս

07.05.2020 21:42


Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է

Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին ՀՔԾ-ում է։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Ա.Վանեցյանի մամուլի խոսնակը հաստատեց տեղեկությունները, իսկ ՀՔԾ-ից խոստացան ճշտել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին տնօրենն այս պահին ՀՔԾ-ում է փաստաբանի հետ միասին։

***

Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը