Լրահոս

07.05.2020 13:45


Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 6-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը