Լրահոս

07.05.2020 11:18


2884 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

2884 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 2884 է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 50 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1185, փաստացի բուժվողներինը՝ 1648: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 28017 քաղաքացի:

2 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Ընդհանուր թիվը 9 է:

Այս խորագրի վերջին նյութերը