Աշխարհ

05.05.2020 11:02


Թաիլանդում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել

Թաիլանդում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել

Թաիլանդում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ընդամենը 1 դեպք, և արդեն 7-րդ օրն է մահ չի գրանցվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը: Նշվում է, որ վարակված մեկ քաղաքացին Թաիլանդի հարավային հատվածի բնակիչ է:

Թաիլանդում վարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերը կազմում են 2 988, մահացել է 54 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է 2 747 վարակված:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Այս խորագրի վերջին նյութերը