Աշխարհ

04.05.2020 22:15


«Сорян, Вась». Օքսանա Սամոյլովան բաժանության մասին լուրերի ֆոնին «ծաղրում» է Ջիգանին

«Сорян, Вась». Օքսանա Սամոյլովան բաժանության մասին լուրերի ֆոնին «ծաղրում» է Ջիգանին

Օքսանա Սամոյլովան պաշտոնապես դիմել է Ջիգանի հետ ամուսնալուծության համար։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում։ Գործը գրանցվել է ապրիլի 20-ին։

Սպասվող դատական նիստի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների ֆոնին Ջիգանն իր միկրոբլոգում Օքսանայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է. «Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի»։ Արտիստը հրապարակումն ուղեկցել է սրտիկների տեսքով սմայլիկներով։

Սամոյլովան երկար չի ստիպել սպասել եւ կարճ պատասխանել է. «Сорян, Вась!»։ Սրան ի պատասխան Ջիգանը սիրելիին ժպտացող սմայլիկ է ուղարկել, գրում է «OK!»-ը։

Բաժանության պատճառ են դարձել հիփ-հոփ կատարողի բազմաթիվ դավաճանությունները եւ նրա գռեհիկ պահվածքը սոցիալական ցանցերում։ Ջիգանը կրել է կնոջ՝ Օսքսանա Սամոյլովայի պատկերով շապիկ եւ լուսանկարը մեկնաբանել գրությամբ, որը հետեւորդնմերն այպես էլ չէին կարողացել հասկանալ։ «Поц, мама дома??! Сорян, Вась»,-գրել է նաեւ ու սրտիկի տեսքով սմայլիկ օգտագործել՝ ենթադրաբար դիմելով կնոջը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը