Աշխարհ

04.05.2020 20:51


Ստամբուլում հացի հերթի ժամանակ կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Ստամբուլում հացի հերթի ժամանակ կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ումրանիյե թաղամասում մեծ վեճ է բռնկվել հացի հերթի ժամանակ։ Փողոցի մեջտեղում հացի հերթի մեջ կանգնած կանայք դեռևս անհայտ պատճառով սկսել են միմյանց մազերը քաշել ու հարվածել իրար։

Հերթի մեջ գտնվող մյուս քաղաքացիները փորձել են հանդարտեցնել կռվողներին, սակայն արդյունքում նրանք էլ են տուժել և հարձակման ենթարկվել։

Սոցիալական տարածության սկզբունքը և հասարակական կարգը խախտած կանանց վեճը տեսագրվել է ներկաների բջջային հեռախոսներով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը