Լրահոս

04.05.2020 15:53


Երևանի երկնքում ՍՈւ 30 ինքնաթիռները նախապատարաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար (տեսանյութ)

Երևանի երկնքում ՍՈւ 30 ինքնաթիռները նախապատարաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար (տեսանյութ)

Երևանի երկնքում ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում լինելու է օդային շքերթ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

«Քանի որ համաճարակային իրավիճակի պատճառով այլ միջացառումներ չեն նախատեսվում, լինելու է օդային շքերթ, և այսօր իրականացվում են նախապատրաստական թռիչքներ։ Օդային շքերը կազմակերպվում է հայ և ռուս օդաչուների մասնակցությամբ»,- ասաց Ստեփանյանը։

ՊՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ դեռ չի կարող ասել, թե հայկական կողմից քանի ինքնաթիռներ ներգրավված կլինեն, դա կախված է մի շարք հանգամանքներից։

Ավելի վաղ, Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ ներգրավված են լինելու մայիսի 9-ի օդային շքերթին մասնակցելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը