Լրահոս

04.05.2020 14:25


Գյումրիում բախվել են Վազ 21099-ն ու Վազ 2106-ը. կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Վազ 21099-ն ու Վազ 2106-ը. կան վիրավորներ

Այսօր` մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Պերճ Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Պետրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի 55 AՍ 550 համարանիշի և 83-ամյա Ստյոպա Միքայելյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 23 ՏՕ 215 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Միքյայելյանն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 77-ամյա Վերա Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Ս. Միքայելյան ու ուղևոր Վ. Միքայելյանը ամուսիններ են։

Մանրամասները՝ Samshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը