Աշխարհ

04.05.2020 18:54


Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կարող է անցկացվել առանց երկրպագուների

Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կարող է անցկացվել առանց երկրպագուների

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է հաջորդ մրցաշրջանում անցկացվել առանց երկրպագուների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարներն այն կարծիքին են, որ ֆուտբոլն իր նախկին վիճակին կբերվի միայն այն ժամանակ, երբ գտնվի կորոնավիրուսի պատվաստանյութը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ: Անգլիայում մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը