Լրահոս

30.04.2020 16:29


Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու Niva-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)

Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու Niva-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 35 CV 541 համարանիշի և Niva մակնիշի 25 ՏՕ 955 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է:

Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մանրամաները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը