Լրահոս

30.04.2020 16:05


Արագածոտնի մարզում 30–ամյա վարորդը Niva-ով տապալել է էլեկտրասյունը և բախվել քարե պարսպին՝ փլուզելով այն. կա զոհ (տեսանյութ)

Արագածոտնի մարզում 30–ամյա վարորդը Niva-ով տապալել է էլեկտրասյունը և բախվել քարե պարսպին՝ փլուզելով այն. կա զոհ (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Գեղադիր գյուղի բնակիչ, 30-ամյա Նժդեհ Մանուկյանը իր վարած Niva մակնիշի 78 VM 999 համարանիշի ավտոմեքենայով Գեղադիր գյուղի գլխավոր փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ բախվել բնակչի տան քարե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը