Լրահոս

28.04.2020 18:54


Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերել և իրենց դեղատանը վաճառել լիրիկա հոգեմետ դեղահաբեր, նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերել և իրենց դեղատանը վաճառել լիրիկա հոգեմետ դեղահաբեր, նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները, դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։


Այս խորագրի վերջին նյութերը