Լրահոս

28.04.2020 12:49


Գագիկ Ծառուկյանի տան դիմաց. բախվել են վերջինիս պատկանող Maybach-ն ու «06»-ը. կա վիրավոր

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց. բախվել են վերջինիս պատկանող Maybach-ն ու «06»-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Maybach-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս ավտոմեքենայում չի եղել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը