Լրահոս

28.04.2020 11:15


Լոռու մարզում Volkswagen-ը բախվել է էլեկտրասյանը. մեքենան ամբողջությամբ այրվել է

Լոռու մարզում Volkswagen-ը բախվել է էլեկտրասյանը. մեքենան ամբողջությամբ այրվել է

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Volkswagen մակնիշի 35 SC 712 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը