Լրահոս

28.04.2020 11:15


Կապանում հրազենով սպանված 30-ամյա երիտասարդին պատկանող Mercedes-ը հայտնաբերվել է գերեզմանների մոտ. վարորդի նստատեղին էլ՝ հրազենային վնասվածքով մահացած 31-ամյա տղամարդու դի

Կապանում հրազենով սպանված 30-ամյա երիտասարդին պատկանող Mercedes-ը հայտնաբերվել է գերեզմանների մոտ. վարորդի նստատեղին էլ՝ հրազենային վնասվածքով մահացած 31-ամյա տղամարդու դի

Երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08: 30-ի սահմաններւոմ Կապանի բժշկական կենտրոնի դիահերձարանի աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Կապանի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և հայտնել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տարածքում գտնվող գերեզմանոցում՝ ավտոմեքենայում դի կա:

Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Կապան քաղաքի Շինարարների թաղամասի բնակիչ, 31-ամյա Արամ Սարգսյանի դին:

Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ նրա վրա կա հրազենային վնասվածք:

Mercedes մակնիշի 81 GQ 081 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մեկ հատ կրակված պարկուճ և մեկ հատ գնդակ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում էր Կապան քաղաքի բնակիչ, Սասուն Սարկիսյանին, ով ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանվել էր Կապան քաղաքում, իսկ նշված ավտոմեքենան ոստիկանության Կապանի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Ըստ վարկածներից մեկի՝ Ա. Սարգսյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպան է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն էր տեղի ունեցել հանրապետությունում:

Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին:

Դատաբժիշկը, տեղում զննելով, հայտնել էր, որ թիկունքի հատվածում կա հրազենից արձակված կրակոցի 2 հետք:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում կատարելով զննություն, հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 2 պարկուճ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը խանութի աշխատակից էր:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը