Լրահոս

27.04.2020 11:02


Խոշոր հրդեհ Չարենցավանում. բարձրահարկ շենք է այրվում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Չարենցավանում. բարձրահարկ շենք է այրվում (տեսանյութ)

Այս պահին Չարենցավանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Չարենցավանի 6-րդ թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի մի բնակարանում հրդեհ է բռնկվել: Մեզ ասացին, որ բնակիչներին հասցրել են տարհանել, սակայն հրդեհը չեն կարողանում հանգցնել: Կրակը գնալով տարածվում է ու բարձրանում արդեն վերևի բնակարան, իսկ պատուհանի վառվող փայտի կտորներն էլ ընկնում են ցած:

Քիչ առաջ ամբարձիչ կռունկ մոտեցավ, որ փորձեն դրա միջոցով հասնել կրակին:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը