Լրահոս

26.04.2020 13:47


Երևանում Ford Mustang-ը մխրճվել է ռեստորանային համալիրներից մեկի տարածք

Երևանում Ford Mustang-ը մխրճվել է ռեստորանային համալիրներից մեկի տարածք

Ապրիլի 25-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ford Mustang մակնիշի 36 TC 158 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բագրևանդ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիր տարածք՝ կոտրելով դուռն ու ապակիները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ռեստորանային համալիրին պատճառվել է նյութական վնաս: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վահան Ենոքյանի անվամբ:

Այս խորագրի վերջին նյութերը