Լրահոս

24.04.2020 12:04


Շիրակի մարզում Scania բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել (տեսանյութ)

Շիրակի մարզում Scania բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին Scania մակնիշի PU- 004-LA համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը