Լրահոս

24.04.2020 11:30


Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Lada Priora-ն ու ВАЗ 2106-ը. կա 2 զոհ (տեսանյութ)

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Lada Priora-ն ու ВАЗ 2106-ը. կա 2 զոհ (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են:

Մահացածների մարմինները ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը տեղափոխել է Հրազդան բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդների ինքնությունը:

****

21:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ 06-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը, իսկ Lada Priora-ն վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արտակ Բաբայանը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը