Լրահոս

23.04.2020 14:08


Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կան վիրավորներ

Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Opel մակնիշի 35 CD 929 համարանիշի ավտոմեքենայի վարորոդը Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը