Լրահոս

21.04.2020 10:47


Երևանում բախվել են Opel Zafira-ն ու Nissan Tiida-ն. կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են Opel Zafira-ն ու Nissan Tiida-ն. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի 36 RC 805 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 XD 003 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Nissan-ը բախվել է ծառին և մասամբ հայտնվել մայթին:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը