Լրահոս

20.04.2020 11:40


27-ամյա վարորդը Բջնի գյուղում Mercedes-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

27-ամյա վարորդը Բջնի գյուղում Mercedes-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Բջնի գյուղի բնակիչ, 27-ամյա Անուշավան Գ.-ն Բջնի-Հրազդան ավտոճանապարհին, դեպի Հրազդան ընթանալիս, Վերին Աղբյուրակ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել իր վարած Mercedes մակնիշի 36 LM 598 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Անուշավան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը