Լրահոս

18.04.2020 18:28


Սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն Երևանում հայտնաբերել են կախված

Սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն Երևանում հայտնաբերել են կախված

Այսօր՝ Ժամը 09։10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը