Լրահոս

18.04.2020 11:28


Կոտայքի մարզում Mercedes-ը կոտրել է բնակչի քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում

Կոտայքի մարզում Mercedes-ը կոտրել է բնակչի քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VQ 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բնակչի քարե պարիսպը փլուզվել է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը