Լրահոս

18.04.2020 11:20


Արմավիրի մարզում 27–ամյա վարորդը 06-ով բախվել է գազատար խողովակին և «վայրէջք կատարել» բնակչի տան բակում

Արմավիրի մարզում 27–ամյա վարորդը 06-ով բախվել է գազատար խողովակին և «վայրէջք կատարել» բնակչի տան բակում

Երեկ՝ ապրիլի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Միսակ Պետրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի C 884 KK 01 RUS համարանիշի ավտոմեքենայով Գայի գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է մեկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել Երևանյան 22 տան տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը