Լրահոս

18.04.2020 10:41


Վարդենիսցի բժշկուհու հետ շփում ունեցած 51 քաղաքացի ինքնամեկուսացվել է. քաղաքում ավելի խիստ հսկողություն է

Վարդենիսցի բժշկուհու հետ շփում ունեցած 51 քաղաքացի ինքնամեկուսացվել է. քաղաքում ավելի խիստ հսկողություն է

Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է, և իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երևանում են, թեստավորում են»,- ասել է Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում։

Այս խորագրի վերջին նյութերը