Լրահոս

15.04.2020 14:45


Սիլիկյան թաղամասում գտնվող պատուհանների արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասում գտնվող պատուհանների արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հրդեհ է բռնկվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1», և ըստ նախնական ետղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն մեծ նյութական վնաս է կրել 7-րդ փողոցի վերջնամասում գտնվող պատուհանների արտադրամասի տնօրինությունը։

SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մինչև հրշեջների ժամանումը, այնուհետև՝ հրշեջների հետ, կրակի տարածման դեմ պայքարում էին արտադրամասի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Այս խորագրի վերջին նյութերը