Լրահոս

15.04.2020 14:43


Դավթաշենի կամրջի մոտակայքում գետն ընկած մեքենան դուրս է բերվել

Դավթաշենի կամրջի մոտակայքում գետն ընկած մեքենան դուրս է բերվել

Ապրիլի 15-ին, ժամը 08:59-ին ավտոմեքենան գետից դուրս բերելու համար կրկին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, ժամը 18:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել գետից. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը